Մեր Մասին

Լավագույն Կրթական Միջավայր

Փորձառու Մանկավարժական Թիմ

Ավելի քան 70 ակտիվ աշակերտ
Կապսի միջնակարգ դպրոց ՊՈԱԿ՝ ավանդույթ և նորարարություն
- 30+ որակավորված մանկավարժների մասնագիտացված կոլեկտիվ
- Կրթական ծրագրեր՝ միտված ապագա հաջողությանը և բարձրագույն կրթությանը
- 70+ երջանիկ աշակերտներ և հպարտ շրջանավարտներ
ԴՊՐՈՑԻ ՄԱՍԻՆ
Հ Շիրակի մարզի «Կապսի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ—ը հիմնադրվել է 1980թ.
Դպրոցի սկզբնական կարգավիճակը ութամյա էր: Տարիներ հետո 1998թ—ին դպրոցը դարձավ միջնակարգ: 2003թ վերամիավորվեց Գյումրու թիվ 39 միջնակարգ դպրոցի հետ: Միավորման պահին դպրոցն ուներ 180 աշակերտ:
Դպրոցում աշխատում են բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչներ, ովքեր կրթել և դաստիարակել են տասնյակ սերունդներ: Նրանց կողքին աշխատում են երիտասարդ ուսուցիչներ՝ փոխանցելով իրենց գիտելիքներրն ու հոգու լույսը նոր սերնդին:
Շատ հագեցած է անցնում դպրոցականների առօրյան՝ բազմաբովանդակ և հետաքրքիր, ուսուցանող և դաստիարակող միջոցառումներով զարգացնում են աշակերտների մտավոր ունակություններն ու ձևավորում նրանց գեղագիտական ճաշակը: Դպրոցում ձեռք բերած գիտելիքների հիման վրա շրջանավարտները շարունակում են ուսումը տարբեր ուսումնական հաստատություններում: Ամեն տարի դպրոցի աշակերտները մասնակցում են առարկայական տարբեր օլիմպիադաների: Մեր աշակերտները հաջողությամբ հանդես եկան «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի օլիմպիադայի մարզային փուլում՝ գրանցելով բարձր միավորներ:
Դպրոցի աշակերտները հաջողությամբ են հանդես եկել նաև ասմունքի մրցույթներում, ինչպես նաև հաղթող ճանաչվել շարադրության մրցույթներում:
Դպրոցն ունի ցուցասրահ, որտեղ ներկայացված են աշակերտների լավագույն ձեռքի աշխատանքները, ինչպես նաև հայ ազատամարտիկների հիշատակը փառաբանող «Փառքի սրահ»:
Դպրոցում տիրում է բարոյահոգեբանական առողջ մթնոլորտ: Ուսուցիչ—աշակերտ—ծնող հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի ու վստահության վրա, որն ավելի է ամրապնդվում Dasaran.am կայքով:
1980-1987թթ Կապսի ութամյա դպրոցի տնօրեն աշխատել է Գ. Բադալյանը
1987-2004թթ ՝ Հ. Մխիթարյանը
2004-2014թ՝ Ս. Գրիգորյանը
2014թ սեպտեմբերի 18-ից մինչ օրս՝ Ն. Խոջումյանը
ՄԵՐ ԱՐԺԵՔՆԵՐԸ
Ձեր ուսումն ավելի հաճելի դարձնելը
Մենք ստեղծում ենք ջերմ, օժանդակ միջավայր, որտեղ յուրաքանչյուր աշակերտ կարող է զարգացնել իր յուրահատուկ կարողությունները, հետաքրքրություններն ու սովորել ուրախությամբ ու ոգեշնչվածությամբ։
ՍԵՐՈՒՆԴ
Երեխաների ներաշխարհը մեր ուշադրության կենտրոնում է, նրանց հետաքրքրությունները առաջնային են:
ՀԱՄԱՅՆՔ
Մեծանում ենք միասին, աջակցում, հարգում և պահպանում մեր միասնությունը:
ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Անխոնջ աշխատանք՝ ամուր հիմքերի վրա կառուցելու յուրաքանչյուր երեխայի ապագան:
ԱՌԱՋԸՆԹԱՑ
Մշտական զարգացում, նոր գիտելիքների յուրացում, սովորում ամբողջ կյանքում:
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ
Ֆիզիկական ու հուզական անվտանգության երաշխիք՝ յուրաքանչյուր աշակերտի համար:
ԹԻՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ
Միասին ավելին ենք հասնում, աջակցում ու համագործակցում յուրաքանչյուր նախաձեռնության մեջ:
ՈՒՍՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Ծանոթացեք մեր դպրոցին
Այցելեք մեր կայք կամ դպրոց, ծանոթացեք ուսումնական ծրագրերին, ակումբներին և մանկավարժական կոլեկտիվին։ Կազմակերպում ենք բաց դռների օրեր։
Կապ հաստատեք դպրոցի հետ
Դիմեք դպրոց՝ ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու և բոլոր հարցերը պարզաբանելու համար։
Միացեք մեր համայնքին
Պաշտոնապես գրանցվելուց հետո ձեր երեխան կդառնա մեր ուսումնական և ստեղծագործական միջավայրի ակտիվ մասնակից։
Ուսումնասիրել
Հետևեք մեզ
Կապ մեզ հետ
- kaps@schools.am
© 2026 Կապսի միջնակարգ դպրոց ՊՈԱԿ: Բոլոր իրավունքները պաշտպանված են։